211652_close_icon

Զանգեզուրը մշտապես եղել է հայոց պետականության ամրոցը. «Հայաստանի Հանրապետություն»

views-count1811 դիտում article-date 10:19 10-03-2021
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին Ալիեւի հայտարարությունները տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների եւ ընդհանրապես տարածաշրջանի պատմությանը քաջածանոթ յուրաքանչյուր անհատի մոտ ժպիտ են առաջացնում:

նչպես կարող է 100-ամյա Ադրբեջանի պատմական տարածք լինել հազարամյակներով բոլոր ժողովուրդների եւ պատմիչների կողմից մշտապես Հայաստան կոչված տարածքը:

Անհերքելի ճշմարտություն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ադրբեջանցիները երբեք մեծամասնություն չէին կազմել ու չէին էլ կարող կազմել: Ադրբեջանն ինչպես ցարական Ռուսաստանի ենթակայության տակ եղած տարիներին, այնպես էլ նրա խորհրդայնացման պահին մշտապես դիտվել է հայերով եւ մուսուլմաններով բնակեցված երկիր՝ նկատի ունենալով հայկական բնակչության մեծ թիվը եւ  մուսուլմանական տարբեր ժողովուրդների առկայությունը, իսկ Զանգեզուրի՝ հայկական լինելու մասին ընդհանրապես խոսակցություն չէր կարող լինել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր