1577 դիտում
10:35 18-12-2021
Բանակը եղել և մնում է հայկական պետականության հենասյուներից մեկը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակին աջակցության կարգով տրամադրված սպառազինության համալրումն առաջնային է երկու հանրապետությունների անվտանգության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Ավելին` այն պարտադրված քայլ է՝ հաշվի առնելով սպառազինության այն մրցավազքը, որում ներգրավված են մեր երկու հարեւանները: Տարածաշրջանային զարգացումներն Իրանին նույնպես ստիպել են առաջին պլան մղել ռազմական արդյունաբերությունը եւ դրա ժամանակակից բաղադրիչը՝ ռազմական նանոտեխնոլոգիաները. վերջինի զարգացածության մակարդակով մեր հարավային հարեւանն աշխարհում 6-րդ հորիզոնականում է: Առերեւույթ պակաս ռազմականացված թվացող Վրաստանն ահռելի աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ի եւ նրա անդամ պետությունների ռազմական ոլորտներից:
ՀՀ ռազմական պոտենցիալը մեծացնելու համար ոչ միայն պետք է պաշտպանական բյուջեն ավելացվի, այլեւ ռազմական արդյունաբերությունը խթանող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմքերը զարգացվեն: Ժամանակակից սպառազինության համատեքստում Հայաստանն ունի մեծ պոտենցիալ, այն զարգացնելու եւ իրացնելու համար ընդամենն անհրաժեշտ է բավարար պայմաններ ստեղծել: Նոր տեխնոլոգիաներով ռազմական արդյունաբերության զարգացման համար Հայաստանում կա առաջնային բաղադրիչը՝ գիտական տեխնոլոգիական ներուժը, եւ այդ ոլորտում կան արդեն իսկ գործող տնտեսավարողներ: Վերոնշյալ ներուժն արդյունավետ օգտագործելու դեպքում այն կարող է դառնալ արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը եւ մրցակցային լինել նաեւ աշխարհում օրեցօր աճող ռազմարդյունաբերական արտադրանքի շուկայում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»