211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:44 10-03-2021

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը չեղարկվել է

Մարմնամարզության միջազգային և  Ճապոնիայի ֆեդերացիաները   համատեղ որոշել են  չեղյալ հայտարարել Տոկիոյում նախատեսված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության  եզրափակիչ փուլը: Այն պետք է կայանար մայիսի 4-ին՝   օլիմպիական մրցասպարեզում: Մրցաշարը վարկանիշային բնույթի էր և, բացի այդ, պետք է փորձակվեին մասնագիտական – տեխնիկական գործիքներն ու սարքավորումները: Կազմակերպիչներն այնումենայնիվ կիրականացնեն նպատակը:  Դարձյալ մայիսին, օլիմպիական մարզապալատում կանցկացվի Ճապոնիայի մարմնամարզության առաջնությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր,  որ համավարակի պատճառով Գերմանիայի  Շտուտգարտ և Բրիտանիայի  Բիրմինգհեմ քաղաքներում նախատեսված  գավաթային  փուլերը նույնպես չեղարկվել են: 

Առայժմ հայտնի են  օլիմպիական խաղերին մասնակցող 98 մարմնամարզիկներից   86 – ի անունները: Նրանց  շարքում է մարզաձևի մեր առաջատար Արթուր Դավթյանը:

Նշենք, որ   հայտնի են  նաև  կանանց մրցաշարի  98 ներկայացուցիչներից ` 84- ի անունները: 

Նմանատիպ նյութեր