211652_close_icon
views-count4474 դիտում article-date 23:34 18-04-2024

Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի երկրորդ մրցումային օրը տեղի ունեցավ հենացատկի վարժության որակավորումը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ վաստակելով 15,116 միավոր։

Նախորդ օրը եզրափակիչ էին դուրս եկել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում։

Նմանատիպ նյութեր