63143 դիտում
18:18 10-03-2021
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 44–ամյա վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտակ Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Ծաղկավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա լոլիկով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+