1969 դիտում
16:11 11-03-2021
Նման դեպքերում իշխանությունը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. Տ.Սիմոնյանը՝ Ադրբեջանի քայլերին արձագանքելու մասին
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք» բացել Սյունիքում, միեւնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են «պատմական տարածք՝ Զանգեզուր, Երեւան եւ այլն»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2֊րդ հոդվածով (jus cogens սկզբունք)։
Եթե սրան ավելացնում ենք մարտի 15,16֊ից (Մոսկվայի (Կարսի) չարաբաստիկ պայմանագրի կնքման օրեր) նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, որոնք կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի ցուցադրման ակտ են եւ հետեւաբար՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ապա պատկերն ավելի է հստականում։
Իսկ եթե մի քիչ ավելի ուշադիր ենք լինում տարածաշրջանում եւ մեր ռազմավարական գործընկերոջ շուրջ կատարվող իրադարձություններին, ապա կանխատեսումներն առաջիկայում լավ բան չեն հուշում՝ հաշվի առնելով մի քանի ամիս առաջ թուրք֊ադրբեջանական տանդեմի կատարած միջազգային հանցագործությունները՝ ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, վարձկաններ եւ այլն։
Ի դեպ, նման դեպքերում պետության անվտանգության նկատմամբ ուշադիր պետական իշխանությունները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։
Եթե անգամ կասկածներ ունեն, որ ինչ-որ մի պետություն վետո կարող է դնել հնարավոր բանաձեւի ընդունման ժամանակ, ամեն դեպքում դիմում են՝ խնդիրը հնչեցնելու եւ հետագայում նույն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ուժով ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ լեգիտիմացման համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի 《միջանցք》 բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ...
Posted by Տարոն Սիմոնյան - Taron Simonyan on Wednesday, March 10, 2021
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
583 դիտում
15:18 25-10-2024
Քրեակատարողական ծառայողները մասնակցել են երկօրյա վերապատրաստման դասընթացներին
496 դիտում
15:03 25-10-2024
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է մանկապարտեզի մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ