32582 դիտում
17:49 11-03-2021
Արտառոց դեպք Արմավիրի բանտում. ոստիկանությունից այնտեղ տեղափոխված կալանավորի վարտիքի մեջ հայտնաբերել են մարիխուանա, իսկ նա ասել է, թե դա թուղթուգրից պաշտպանվելու բան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատութան նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնից Արմավիրի բանտ է տեղափոխվել դատարանի որոշմամբ կալանավորված Գ. Գ.-ն:
Արդեն այնտեղ բանտի ծառայողները անձնական խուզարկության են ենթարկել Գ. Գ.-ին ու նրա վարտիքի մեջ հայտնաբերել են թիթեղյա կլոր տարա:
Հարցին, թե այդ ինչ է, Գ. Գ.-ն պատասխանաել է՝ հեչ, թուղթուգրից պաշտպանվելու համար բան է, սակայն պարզվում է, որ «բանը բանից անցել է»: Դրա մեջ հայտնաբերվել է 19,11գ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34792 դիտում
11:10 02-02-2025
Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս