211652_close_icon
views-count1898 դիտում article-date 12:19 12-03-2021

Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելն անընդունելի է. Արցախի ՊԲ նախկին խոսնակ

Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ասել է թե՝ երբ գործում է օրենքի «դիկտատուրան», հայի այդ տեսակը, իսկույն եւեթ իշխանությանը նայում է որպես «բռնատիրության», իսկ նրա ղեկավարին՝ «բռնակալի», անկախ նրանից, թե երկիրն ինչպիսի ձեռքբերումներ է ունենում այդ ընթացքում:

Հակառակ դրան, հայի այդ տեսակը, ասես, ողջունում է այն «օրենքի երկիրը», որտեղ քաղաքացին ու իշխանությունը գործում են տարաբեւեռ հարթություններում եւ նրանցից ամեն մեկն անում է այն, ինչ ցանկանում է, ասել է թե՝ քաոս:

Այս պարագայում եւս նրա համար կարեւոր չէ, թե արդյունքում ինչ է ունենում երկիրը...

Հայի այդ տեսակի համար կարեւորն ինքն է ու իր սահմանափակ միջավայրը եւ ոչ այն ՕՐԵՆՔԻ երկիրը, որտեղ իրավունքն ու պարտականությունը հավասարապես ապրում են կողք-կողքի եւ տարածվում բոլորի վրա...

Հայի այդ տեսակի պատկերացմամբ ժողովրդավարություն ասվածը ոչ թե օրենքով ապրելն է, այլ այնպես, ինչպես թելադրում է սեփական շահը...

Արդյունքում, հենց այդպես էլ իշխանության են գալիս պատահականությունները եւ Երկիրն ունենում է այն, ինչ ունենք այսօր»:

Նմանատիպ նյութեր