211652_close_icon
views-count1445 դիտում article-date 19:48 12-03-2021

«ԱԲԱԿ 2021». Երեւանում տեղի կունենա մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

Մարտի 14-ին տեղի է ունենալու «Աբակ» Հայաստանում մենթալ թվաբանության առաջին ակադեմիայի կողմից կազմակերպված «ԱԲԱԿ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան։ Վերջինս անց է կացվելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում։

Օլիմպիադային օնլայն եւ օֆլայն ձեւաչափերով իր մասնակցությունն է ցուցաբերելու մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-ից 15 տարեկան մոտ 300 սան Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից եւ Կանադայից։

Երեխաները մրցելու են ըստ տարիքային խմբերի եւ մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Իրենց տարիքային խմբերում եւ աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոններն արժանանալու են դրամական պարգեւների տրամադրված միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր