211652_close_icon
views-count2343 դիտում article-date 19:24 12-03-2021

Արմեն Սարգսյանը ստենտավորվե՞լ է… Ի՞նչ է կատարվել իրականում

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ունի սրտի խնդիրներ ու ստենտավորվում է:

«Աստղիկ» բ/կ-ի՝ 168.am-ի աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ ոչ մի լուրջ խնդիր՝ Արմեն Սարգսյանի հետ կապված, չկա, ստենտավորման անհրաժեշտություն՝ ևս:

Ավելին, Արմեն Սարգսյանը շատ ցուցադրական այց է կատարել կենտրոն, սակայն տեղեկացանք, որ որևէ վտանգ նախագահի առողջությանը չի սպառնում, որևէ միջամտության, առավել ևս՝ վիրահատական, անհրաժեշտություն չկա:

Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանին ընդամենը կորոնոգրաֆիկ հետազոտություն են կատարել, և մի քանի ժամից նա կգնա տուն:

Հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանի հրավերով վաղը պետք է կայանան քաղաքական կունսուլտացիաները, որոնք մերժվել են ընդդիմադիր հիմնական դերակատարների կողմից, և որին մասնակցության համաձայնություն են տվել միայն «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, տպավորություն է ստեղծվում, որ ստենտավորման շոուով նախագահ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար հիմք է ստեղծում վաղվա՝ արդեն տապալված և ընդդիմության կողմից մերժված կոնսուլտացիաները նախագահի կողմից առողջության  «վատթարացման» պատճառով հետաձգելու կամ չեղարկելու համար:

Նմանատիպ նյութեր