211652_close_icon
views-count5715 դիտում article-date 20:05 13-03-2021

Վահե Եփրիկյան. Ինչպե՞ս կարելի ա ըստ լեգենդի` Մակեդոնացու առջև փռված լավաշի մեծության մի հոդված շաղակրատել՝ զրո փաստական հիմնավորմամբ

Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին. բան չունեմ ասելու` ինքնին զավեշտալի է, բայցևայնպես, ո՞նց, ինչպե՞ս կարելի ա ըստ լեգեդի` Մակեդոնացու առջև փռված լավաշի մեծության մի հոդված շաղակրատել զրո փաստական հիմնավորմամբ ու փաստերի ակնբախ խեղաթյուրմամբ։

Երևի Քոչարյանն ա Արցախը բանակցություննեիրից դուրս մղել, Քոչարյանն ա ստորագրել Սյունիքով միջանցքների տրամադրումը, ողջ սահմանի երկայնքով տարածքների ճշգրտմանը համաձայնել, առհասարակ Քոչարյանն ա տապալել բանակցային գործընթացն ու պարտվել պատերազմում, դավաճանել պետությունը, Քոչարյանն ա զոհել հազարավորներին, տնավերներով, գերիներով ու վիրավորներով լցրել երկիրը և վերջապես երևի Ալիևը «Նոլդու Քոչարյան» ա ասել։

Լևոն - Նիկոլ տանդեմի ու Քոչարյանի պատմական ռակիրովկայի այս փորձն ինձ չի զարմացնում` հակադիր բևեռում Քոչարյանն է, ուժի կենտրոնը Քոչարյանն է, ուստի կենտրոնախույս բոլոր տարրերը միանշանակորեն պիտի գեներացվեն հենց Քոչարյանի դեմ, քոչարյանական հաղթանակները մոռացության մատնեն, իրենց դավը Քոչարյանին վերագրեն, սակայն ինչպես նախորդիվ երկու անգամ, այժմ ևս Նախագահը հաղթելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամուն` Իր շուրջն է համախմբած Հայաստանի ճակատագրով անկեղծաբար մտահոգ ամեն քաղաքացի։

Իսկ գուցե Նիկոլի նենգադավ իշխանության մոտալուտ գահավիժումն է ստիպել Հանրային Խորհրդի տխրահչակ նախագահին ալեկոծվել այսպես, ինքնապահպանման բթացված բնազդն է խոսել. ուշ է` մարդիկ, որոնց առջև տասնամյակից ավել ջանք ու եռանդ չեք խնայել Քոչարյանին դեմոնիզացնելու, հիշողության ամենամութ խորշերից և շնորհիվ ձեր իսկ ապիրատության և ապիկարության` հիշում են` քոչարյանական տարիներին հաղթանակած ապրել են, կայուն զարգացել` սա անհերքելի իրողություն է, փաստ, ինչպես ձեր ամբողջապես տապալված, սնանկ և գլխովին ջախջախված իշխանությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր