211652_close_icon
views-count15386 դիտում article-date 09:34 15-03-2021

Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «պատերազմն անցյալում թողնելու» մասին

Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքուն ու Երևանը սկսել են քննարկել տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, ինչը կարող է շրջանդարձային կետ դառնալ տարածաշրջանային իրադրության համար։

Այդ մասին հայտնում է RIA Novosti-նէ վկայակչելով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սկզբում Ալիևն ու Լինդեն, ով նաև գլխավորում է Շվեդիայի ԱԳՆ-ը, առանձնազրույց են ունեցել, ինչից հետո նրանց են միացել պատվիրակությունների անդամները։

«Մենք արդեն սկսել են բանակցային գործընթացը Հայաստանի հետ՝ ուղղված հաղորդակցությունների բացմանը։ Դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է։ Արդեն տարբեր մակարդակների մի շարք հանդիպումներ են կայացել։ Դա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջը լիովին փակելու համար։ Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, կստեղծի նոր հնարավորություններ, կհաղորդի նոր դինամիկա։ Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»։

Ալիևի խոսքով՝ «կոնֆլիկտը մնացել է անցյալում, կողմերը պետք է նայեն դեպի ապագա»։

Հավելել է նաև, որ վերջին 4 ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ կողմերը պատրաստ են առաջ շարժվել։

Նմանատիպ նյութեր