211652_close_icon
views-count3095 դիտում article-date 23:20 16-03-2021

Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողները շարունակում են հանրապետության տարբեր դպրոցներում և բնակավայրերում «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով միջոցառումների իրականացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԻ նախարարի հանձնարարականով՝ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողները շարունակում են հանրապետության տարբեր դպրոցներում և բնակավայրերում «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով միջոցառումների իրականացումը:

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Շիրակ բնակավայրի էլեկտրաշչակը. այն գտնվել է սարքին վիճակում: Էլեկտրաշչակի ազդարարման արդյունքում իրականացվել և կազմակերպվել է նշված բնակավայրի միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի և աշակերտների տարահանում և պատսպարում դպրոցի նկուղում: Ուսումնավարժության ավարտից հետո բնակավայրի վարչական ղեկավար կազմի հետ համատեղ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նաև Վայոց ձորի մարզի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն ուսումնավարժության ավարտից հետո առանձնացրել են թերությունները, տվել խորհուրդներ՝ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր