990 դիտում
09:59 18-03-2021
Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր ուժերն ու հասարակության մի մասը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ այցելել որևէ նախարարություն և խորհրդակցություն անցկացրել՝ հավակնոտ առաջարկներ անելով:
Օրինակ՝ երեկ նա այցելել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և խոստումներ տվել՝ փորձելով այդկերպ իր կողմը գրավել ուսուցիչներին, մտավորականներին, որոնք ևս վերջերս պահանջում էին վարչապետի հրաժարականը: Մասնավորապես, երեկ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, ապա խոսել է նաև գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին՝ ասելով, թե հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել:
Այսպիսով, խոսելով խնդրահարույց ոլորտների մասին և խոստումներ տալով՝ նա փորձում է մեղմել այն զայրույթը, որն առկա է մտավորականների, ակադեմիական հանրույթի մոտ: Գաղտնիք չէ, որ վերջիններս ևս տարբեր հայտարարություններով պահանջել են նրա հրաժարականը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1727 դիտում
09:49 24-01-2014
Ծառուկյանը մտադիր է դրսից «ուժեղ» մարզիկների ներգրավել Հայաստան. Հրապարակ
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3973 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին