1685 դիտում
10:40 18-03-2021
Եվրոպան օրակարգ է բերում հայ ռազմագերիների հարցը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եվրոպական կառույցները գերիների խնդիրն այսօր բերել են իրենց հիմնական օրակարգ: Մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին տեղեկացնել Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի վերաբերյալ կիրառված միջանկյալ միջոցների մասին։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 249 հայերից 72-ը դեռևս Ադրբեջանում են, որոնց գերությունն ու կալանավորումն ադրբեջանական կողմը ճանաչել է, իսկ մնացած 112 անձանց մասին հավաստիացրել է, որ տեղեկություն չունի:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը, պահելով ռազմագերիներին, փորձում է նրանց օգտագործել հայկական կողմի դեմ ճնշումներ գործադրելու համար, որը ոչ միայն մարդասիրական լուրջ խնդիր է, այլև ուղղակիորեն փաստում է, որ Ադրբեջանի առաջնորդը, մեղմ ասած, անկեղծ չէ իր արտահայտություններում և գործընկեր միջազգային կառույցների հետ հարաբերություններում:
Եթե իրականում Ադրբեջանը ձգտում է ինչ-որ կերպ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա ռազմագերիներին վաղուց պետք է վերադարձրած լիներ: Դրան կհաջորդեին տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, փախստականների վերադարձն իրենց բնակության մշտական վայրեր: Այսօր Ադրբեջանի պահվածքը կարող է ընդամենը հարցի լուծումը տանել փակուղի՝ վտանգի տակ դնելով նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարումը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
925 դիտում
09:25 27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը հայտնվել է ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում․ «Հայաստանի Հանրապետություն»
995 դիտում
09:49 20-04-2021
Հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ-ում քնարկվելու է այսօր․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
622 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
862 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ