2447 դիտում
14:10 18-03-2021
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հղում տալով ՌԴ ԱԳՆ-ին:
«Ամերիկյան նոր վարչակազմը ղեկավարում է գրեթե երկու ամիս, 100 օրվա խորհրդանշական ամսաթիվը հեռու չէ, և դա լավ առիթ է փորձելու գնահատել, թե ինչն է ստացվում Ջո Բայդենի թիմի մոտ, ինչը՝ ոչ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում, և ամենակարևորը դրանից դուրս գալու ուղիներ գտնելն է:
«Մենք շահագրգռված ենք կանխել դրանց անդառնալի հետընթացը, եթե ամերիկացիները գիտակցեն դրա հետ կապված ռիսկերը»,-ավելացրել են գերատեսչությունում:
Պետդեպարտամենտը, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ն պահպանում է հարաբերությունները Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա համապատասխանում է իր շահերին, բայց մտադիր է պատասխանատվության ենթարկել Մոսկվային «չարամիտ գործողությունների» համար: Հարցին, թե Անտոնովը հանդիպե՞լ է Ջո Բայդենի վարչակազմից որեևէ մեկի հետ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Փորթերը պատասխանել է, որ չի կարող տեղեկացնել որևէ հանդիպման մասին:

Նմանատիպ նյութեր
1087 դիտում
15:20 24-05-2024
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա
1414 դիտում
14:10 10-08-2021
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկառուցի Վաշինգտոնի քայլերի հիման վրա․ ՌԴ ԱԳՆ
3344 դիտում
08:53 13-05-2016
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործի քննիչները հայտնվել են փակուղում . «Ժողովուրդ»
Այս բաժնից
931 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
940 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1408 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ