1204 դիտում
15:09 19-03-2021
Իշխանության ներկայացուցիչների կողմից ՄԻՊ-ի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը պետք է արժանանա խիստ դատապարտման. ԼՀԿ
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կողմից հրապարակային վիրավորանք է հասցվել Մարդու իրավունքների պաշտպանին։ Որևէ մեկը՝ անկախ իր դիրքից և զբաղեցրած պաշտոնից իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ՄԻՊ նկատմամբ։ Դա արգելված է օրենքով և տվյալ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այդ մասին ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հաղորդագրությունում:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ Պաշտպանին Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն։
ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 332.2-ի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
Իշխանության ներկայացուցիչների կողմից ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը պետք է արժանանա հրապարակային խիստ դատապարտման թե՛ հանրության և թե՛ իշխանության կողմից։
Նման վարքագիծը պետք է բացառվի, իսկ նրանք, ովքեր լինելով հանրային պաշտոնյա, ողջունում են ՄԻՊ նկատմամբ հասցված վիրավորանքը և հավանության արժանացնում, պետք է զրկվեն հանրային պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։

Նմանատիպ նյութեր
2879 դիտում
12:24 14-02-2019
Նման կտրուկ քայլերը բոլորի կողմից ծափահարությունների չեն արժանանա․ «Առավոտ»
Այս բաժնից
715 դիտում
21:13 29-10-2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Աստվածածին եկեղեցի կբերվի Անհայտ Սրբի մասունքը
994 դիտում
20:30 29-10-2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն
916 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա