211652_close_icon
views-count57005 դիտում article-date 11:10 20-03-2021

Խոշոր ավտովթար-վրաերթ՝ «Երևան մոլ»-ի դիմաց. բախվել են Infiniti-ն, 2 Mercedes ու Nissan-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Խաչատուր Պողոսյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Երևանի բնակիչ՝ 52-ամյա Արման Խաչատրյանին պատկանող, Nissan մակնիշի և Երևանի բնակիչ՝ 26-ամյա Արմինե Գրիգորյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենաներին։

Նշված ավտոմեքենաները վթարված վիճակում եղել են կայանված։

Այնուհետև Infiniti-ն, առաջ ընթանալով, բախվել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոման Այվազյանին պատկանող, կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan-ը ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի  ենթարկել Նուբարաշենի բնակիչ՝ 30-ամյա Արտակ Աբրահամյանին և Ա. Խաչատրյանին, որի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Շողակաթ Հյուսիսյանը և Ա. Գրիգորյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Գայանե Մելկումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ ՓԾ թիվ 16 փրկարարական ջոկատը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Հարություն Թագվորյանն ու Արմեն Դումանյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,  որտեղից ժամանել է հերթալահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Inifiniti-ի վարորդ Խ. Պողոսյանն աշխատում  է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ տնօրեն, Nissan-ի վարորդ Ա. Խաչատրյանն աշխատում է «Արմմոբիլ» ՍՊԸ-ում՝ որպես պահնորդ, իսկ Ռ. Այվազյանը ծառայում է ՀՀ Ոստիկանության զորքերում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները   և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր