211652_close_icon
views-count2678 դիտում article-date 17:09 20-03-2021

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում, 23-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են  տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:



Երևան քաղաքում մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին ժամանակ առ ժամանակ  դադարներով սպասվում է  կարճատև  անձրև: Մարտի  23-25-ին սպասվում է  անձրև և ամպրոպ:


 

Նմանատիպ նյութեր