211652_close_icon
views-count23256 դիտում article-date 20:40 20-03-2021

Հայտնի ԱՊՊԱ գործակալություններից մեկի մարզային բաժնի ղեկավարը դիմել է ոստիկանություն. իրենց շենքի բակից գողացել են Kia և Volkswagen մակնիշի ավտոմեքենաների համարանիշները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 18-ին ոստիկանություն դիմած Երևանի 35-ամյա բնակչի ահազանգի փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հայտնել է, որ մարտի 17-ին՝ ժամը 01:00-ից մինչև մարտի 18-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, իրենց շենքի՝ Արշակունյաց պողոտա 30 հասցեի բակից գողացել են կայանված Kia մակնիշի 50 LA 550 և Volkswagen մակնիշի 50 QG 550 ավտոմեքենաների համարանիշները:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն դիմած քաղաքացին աշխատում է Հայաստանում գործող հայտնի ապահովագրական ընկերություններից մեկում՝ որպես մարզային բաժնի ղեկավար:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր