211652_close_icon
views-count2052 դիտում article-date 17:46 22-03-2021

Հաղթանակած մեր ըմբիշների պատվին հնչեց հայոց օրհներգը և փողփողալով վեր խոյացավ եռագույնը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց եվրոպական երկրների ազատ և հունահռոմեական ըմբշամարտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Ինչպես  հայտնի է, ազատ ոճայիններ  Արսեն Հարությունյանը / 57 կգ / և Վազգեն Թևանյանը / 65 կգ / հասել էին եզրափակիչ և իրենց համար ապահովել ուղեգրեր: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի սաները  վճռական փուլում գերազանցեցին սպասելիքները: Արսենը հաշվի մեծ տարբերությամբ հաղթեց բուլղարացի Գեորգի Վանգելովին / 8 : 3 /, իսկ Վազգենը չոր հաշվով  <<  ջնջեց >>  օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին /  9:0 /:

Հաղթանակած մեր ըմբիշների պատվին հնչեց հայոց օրհներգը և փողփողալով վեր խոյացավ  եռագույնը:

Հավելենք, որ մեր հերոսները բնակվում են Արարատի մարզում:

Ազատ ոճայիններից հետո մրգագորգերը տրամադրվեցին հունահռոմեական ըմբշամարտի վարպետներին: Մասնակիցների թվում էին Հայաստանի չորս ներկայացուցիչներ: Նրանք ձախողվեցին, գլխիկոր հեռացան մրցագորգից և հայրենիք վերադարձան ձեռնունայն:

Նմանատիպ նյութեր