8081 դիտում
09:54 23-03-2021
Կորած պայմանագրային զինծառայողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի վիճակը ծանր է․ ՊՆ
Կորած պայմանագրային զինծառայողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի վիճակը ծանր է: Այս մասին նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության.
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։
Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»:

Նմանատիպ նյութեր
24982 դիտում
15:48 22-03-2021
Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. Armlur.am
3172 դիտում
11:58 20-07-2020
Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Այս բաժնից
592 դիտում
20:00 22-10-2024
Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն
589 դիտում
19:48 22-10-2024
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները
619 դիտում
19:35 22-10-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին