211652_close_icon
views-count1350 դիտում article-date 12:07 23-03-2021

ՍԴ-ն քննում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը. ուղիղ. Tert.am

ՍԴ-ն քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, հայտնում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր