211652_close_icon

Իմքայլականները քվեարկության պահին են իմացել, որ իրենք կողմ են ռազմական դրության չեղարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6503 դիտում article-date 21:22 24-03-2021

Sputnik-ը գրում է. 
Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու ռազմական դրության չեղարկմանը, իմքայլական պատգամավորները զարմացել են այդ նորությունից։

Mediaport Telegram–ալիքը հրապարակել է մի տեսագրություն, որում լսվում է Մակունցի, Հակոբ Սիմիդյանի ու Մխիթար Հայրապետյանի խոսակցությունը։

Պատգամավորները զարմացած հարցնում են.

-Էս ի՞նչ նախագիծ ա, էսի ո՞ր նախագիծն ա:

-Ռազմականը հանելու:

-Բա խի՞ ենք կողմ քվեարկում:

-Արարատը խոսել ա կառավարության հետ, ասել են՝ արեք:

-Լո՞ւրջ ես ասում...

Հիշեցնենք` Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց երկու ընդդիմադիր խմբակցությունների` ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնել։ 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն վերացրեց ռազմական դրությունը Հայաստանի Հանրապետությունում։
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր