211652_close_icon
views-count4365 դիտում article-date 10:11 25-03-2021

Ո՞ր փողոցներում են գործում «կարմիր գծերը». առաջնորդվել գծանշումներով ու վահանակներով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս այս տարվա հունվարին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որի համաձայն, Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր գծերը» վերացվեցին: Վճարովի ավտոկայանատեղիները գործում են միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում:

Մեզ հաճախ են դիմում քաղաքացիները՝ խնդրելով պարզել, թե կոնկրետ որ փողոցներում են մնացել «կարմիր գծերը», և արդյո՞ք հնարավոր չէ հրապարակել այդ փողոցների ցանկը: Այս հարցով «Փաստը» դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել:

«Վճարովի ավտոկայանատեղիներ կան Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների բոլոր այն փողոցներում, որտեղ կան կարմիր գծեր: Բացի նրանից, որ այդ փողոցները գծանշված են, բոլոր այդ հատվածներում՝ սկզբում և վերջում, կան վահանակներ, որոնք հուշում են, որ այդտեղ վճարովի կայանատեղի է:

Ընդ որում՝ և՛ Արաբկիրում, և՛ Կենտրոնում ոչ բոլոր փողոցներում կան վճարովի ավտոկայանատեղիներ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է առաջնորդվել գծանշումներով ու նշյալ վահանակներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր