211652_close_icon
views-count4331 դիտում article-date 09:32 22-08-2015

«Փարքինգ սիթի սերվիսի» «կարմիր գծերը» վերածվել են բացօթյա «մինի» շուկաների. «Առավոտ»

«Առավոտը» այսօր անդրադարձել է «Փարքինգ սիթի սերվիսի» գործունեությանը և գրում է. «Այդ ընկերությունը, որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը: Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների: Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը: Մաշտոցի պողոտայի՝ Մարգարյան հիվանդանոցի դիմացը՝ երկայնքով, օրը 24 ժամ շարված են վարձակալությամբ տրվող մեքենաները: Քիչ այն կողմ էլ վաճառվող ավտոմեքենաների «շուկան» է: Պատահում է դրանց թիվը հասնում է տասնյակների: Էլ ինչի՞ մարդիկ գնան հասնեն Նուբարաշենի ավտոշուկա, օրերով կանգնեն ու տեղի փող մուծեն, որպեսզի ավտոմեքենան վաճառեն, եթե կարելի է վաճառքի ենթակա իրենց ավտոմեքենաները հենց մայրաքաղաքի կենտրնում ցուցադրել, բացի այդ «կարմիր գծերում» ավելի ապահով է, ու տարեկան վարձը մուծելու դեպքում էլ՝ էժան»:

Նմանատիպ նյութեր