28845 դիտում
11:24 26-03-2021
Երևանի քաղաքապետարանի քար անտարբերության պատճառով հերթական անգամ բաց դիտահորի կափարիչը վարորդների համար դարձավ պատուհաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մարտի 26-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում։
Իսակովի պողոտայում դիտահորի կափարիչի ոչ պիտանի լինելու պատճառով Nissan մակնիշի ավտոմեքենան վնասվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ի վարորդը Իսակովի պողոտայով ընթանալիս նկատել է, որ դիտահորի կափարիչը շպրտվում է իր ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Nissan-ի վարորդն ասում էր. «Թույլատրելի արագությամբ վարում էի ավտոմեքենան։ Մեկ էլ նկատեցի, որ առջևիցս ընթացող ավտոմեքենան լյուկի վրայից անցավ ու լյուկի կափարիչը շպրտվեց իմ ուղղությամբ։ Լավ էր՝ ճիշտ կողմնորոշվեցի ու շրջանցեցի կափարիչը, բայց արդեն ընկա բաց դիտահորի մեջ ու վնասեցի մեքենաս»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ դեպքի մասին վարորդը տեղեկացրել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանում են տեսուչները։
Nissan-ի վարորդը կատարվածի մասին տեղեկացրել է նաև ապահովագրական ընկերությանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN. com-ը, երեկ՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ Սերյոժա Սերոբյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայով ընթանալիս կողաշրջվել էր:
Կողաշրջման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային, իսկ մեքենայի կողաշրջվելու պատճառը եղել էր այն, որ, երբ Ս. Սերոբյանը վարելիս էր եղել ավտոմեքենան, դիտահորի վրա տեղադրված կափարիչը պոկվել և հայտնվել էր ավտոմեքենայի տակի հատվածի մեջ, ինչն էլ պատճառ էր դարձել վթարի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+