211652_close_icon
views-count2134 դիտում article-date 20:27 26-03-2021

Ֆերդինանդ Կարապետյանը սկսում է պայքարը միջազգային մրցաշարում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  այսօր մեկնարկեց ձյուդոյի   << Մեծ սաղավարտ >> անվանումով   միջազգային վարկանիշային  հերթական մրցաշարը: Հայտավորված են 80 երկրների շուրջ 500   պատվիրակներ: Նրանց թվում է հայաստանցի Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / : Նա տատամի կելնի  վաղը ՝ մարտի 27 –ին և առաջին գոտեմարտում կպայքարի իսրայելցի Իդո Լևինի դեմ:

Չափազանց դժվարին մրցակցություն է ակնկալվում մեր մարզիկին, քանզի  45 մրցակցի  պայքարում  պետք է կարողանա եռյակ մտնել: Բայց հույս կա, որովհետև հայ  վարպետը  հաջող հանդես եկավ վերջերս  Տաշքենդում անցկացված համանուն մրցաշարում: Այնտեղ  իր քաշային կարգում ընդգրկված էին ավելի մեծ թվով ՝ 49 մրցակիցներ ու  դժվարին մրցավեճում Ֆերդինանդը գրավեց երրորդ պատվավոր տեղը  և  հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ ուսումնամարզական հավաքի մասնակցեց Վլադիկավկազում:

Շարունակելով  ձյուդոյի մասին խոսքը, ասենք, որ մարզաձևի  եվրոպական միությունը  / EJU /   Պորտուգալիայի Լիսաբոնում, որտեղ կորոնավիրուսի դեպքերի ակնհայտ  նվազման  շնորհիվ ակնկալվում է անցկացնել  մայրցամաքի  առաջնությունը ՝ ապրիլի 16 - 18-ը:

<< Ալտիս-Արենայի  >>  մրցասպարեզում արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները: 

EJU –ն նշում է, որ առաջնային խնդիրը  մարզիկների անվտանգությունն է: Եվրոպայի առաջնության գրեթե բոլոր հավանական մասնակիցներն արդեն ունեցել են հակահամաճարակային օրակարգ,  մեկուսացման և կարանտինի նորացված փորձարկման համակարգեր: 

Նմանատիպ նյութեր