211652_close_icon
views-count9429 դիտում article-date 23:45 26-03-2021

Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից. հայտարարություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի կողմից կայացրած ՀՀ ՔՕ 301.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշմանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր եւ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։

Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը...

Опубликовано Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan Пятница, 26 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր