211652_close_icon
views-count1230 դիտում article-date 09:25 30-03-2021

Տնտեսության զարգացման իրապես գերակա ոլորտները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եթե ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, ապա պետք է մարտունակ բանակ ունենանք։ Եթե ուզում ենք մատունակ բանակ ունենալ, ապա պետք է ուժեղ տնտեսություն ունենանք։ Եթե ուզում ենք ուժեղ տնտեսություն ունենալ, ապա պետք է ունենանք զարգացման հստակ ռազմավարություն։ Հստակ՝ ժամանակացույցո՛վ, քայլերո՛վ, շուկաներո՛վ, հնարավոր ռիսկերով ու դրանք վերացնելու ճշգրիտ քայլերով։ Եվ այս ամենը՝ մեկ շղթայում՝ սերտ։ Այսինքն՝ եթե պետություն, ուրեմն՝ տնտեսություն։ 

Այսօր, երբ մեզ համար այնքան կենսական է երկիրը օր առաջ ոտքի հանելը, բանակը մարտունակացնելը, թշնամական երկու պետություններին դիմակայելու կարողություն ունենալը, տնտեսության զարգացման գերակա ոլորտների ընտրությունը որտե՞ղ պետք է կանգ առնի։ 

Տնտեսագետ Կարեն Ադոնցի կարծքով, գերակայելի ոլորտների ճիշտ ընտրությունը պետք է կատարվի ոչ թե «վերացական» մոտեցմամբ, ինչպես սովորաբար եղել է մեր կառավարությունների ծրագրերում, այլ՝ հստակ տեսանելի շուկաների (պահանջարկի), դրանց առանձնահատկությունների հենքի վրա…»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր