211652_close_icon
views-count1568 դիտում article-date 10:25 30-03-2021

Հայաստանը կունենա ԳՁՕ-ների մասին օրենք․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթըգրում է. «Գիտնականները բանավեճերի մեջ են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վնասակարության հարցում: Ներկայում վերջնական գնահատականներ չկան դրանց բացասական հետեւանքների վերաբերյալ, սակայն որոշ երկրենրում ԳՁՕ-ներն արգելված են, իսկ որոշներում սննդամթերքի մեջ դրանց շատ փոքր քանակն է թույլատրված օգտագործել:

Հայաստանում 0.9 տոկոսից ավելի ԳՁՕ պարունակող սննդամթերքի վաճառքն արգելվում է: Այս արդի հիմնարար խնդրին ՀՀ օրենսդրությամբ համակարգային լուծում մինչ օրս չի տրվել: Առաջին փորձից գրեթե 10 տարի անց՝ 2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է նոր՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» օրենքը: Նախագծով ակնկալվում է լիարժեքորեն կանոնակարգել Հայաստանում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման հետ կապված իրավահարաբերությունները՝ հասարակությանը իրազեկելով դրանց օգտագործման հետեւանքների մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր