21028 դիտում
13:02 30-03-2021
Կոտայքի մարզում տեղի ունեցած կասկադյորական ավտովթարի հետևանքով մի քանի գյուղերի գազամատակարարումը դադարեցվել էր. շնորհիվ «Գազպրոմ»-ի տեղի աշխատակիցների՝ առավոտյան բնակիչներն արդեն բնական գազը ստացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Նաիրիի շրջանի բնական գազի ռեժիմի և վթարակարգավորման ծառայության աշխատակիցները՝ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում մեկ գիշերում կարողացել են վերացնել մարտի 21-ին Կոտայքի մարզում 33-ամյա վարորդի կողմից կասկադյորական ավտովթարի հետևանքով լրջորեն վնասված մոտ 400 մետր երկարության 15-ից ավելի գազախովակի երկաթե սյուների և հիմքից կոտրված գազախողովակի վթարի հետևանքները։
Արդեն հաջորդ օրը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մրգաշեն և հարակից գյուղերի բնակիչներն ասում էին. «Գիշերն իմացանք, որ ինչ-որ մեկն ավտոմեքենայով գազախողովակի ու սյուների ջարդ է կատարել, ինչի պատճառով էլ մեր տները մնացին առանց գազի։ Մտածում էիք, որ՝ վերջ. մի քանի օր գազ չենք ունենա, բայց արդեն առավոտը 6-ին զարմացանք ու ուրախացանք, որ գազը տվել են։ Հետո արդեն պարզեցինք, որ ողջ գիշեր գազի տղերքը աշխատել են անգամ ցրտին։ Առիթից օգտվելով՝ մեր շնորհակալությունն ենք ուղղում «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Նաիրիի շրջանի բնական գազի ռեժիմի և վթարակարգավորման ծառայության աշխատակիցներին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 22։00-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Գրիգորյանը իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին և հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդը տեղում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն էր ստացել, սակայն հրաժարվել էր հիվանդանոց տեղափոխվելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։
Վթարի հետևանքով գազատար խողովակի որոշ հատված կոտրվել էր, և սկսվել է գազի արտահոսք, և այն վերացնելու համար օպերատիվորեն ժամանել էին «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Նաիրիի շրջանի բնական գազի ռեժիմի և վթարակարգավորման ծառայության աշխատակիցները՝ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ, ովքեր նախ կարճ ժամանակում դադարեցրել էին գազի արտահոսքը, ապա ողջ գիշեր և մինչև շարունակել էին վերականգնողական աշխատանքները, քանի որ բախման հետևանքով նաև մոտ 400 մետր երկարության 15-ից ավելի գազախողովակի երկաթե սյուներ կոտրվել էին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5749 դիտում
16:12 14-07-2020
Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է 3 գյուղերի գազամատակարարումը
8330 դիտում
10:21 30-04-2018
Գազատարի վնասման պատճառով 3 գյուղերի գազամատակարարումը դադարեցվել է. «Գազպրոմ Արմենիա»
Այս բաժնից
2083 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)