211652_close_icon
views-count1956 դիտում article-date 21:23 30-03-2021

Լևանդովսկին վնասվածք է ստացել և բաց կթողնի ՊՍԺ-ի հետ հանդիպումները

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի թվիթերյան էջը։
 
Լեհ հարձակվողը ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Անդորրայի դեմ խաղում ծնկի կապանների վնասվածք է ստացել։
 
«Բավարիան» հայտնել է, որ վնասվածքի պատճառով Լևանդովսկին մոտ 4 շաբաթ բաց կթողնի, ինչը նշանակում է, որ չի մասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում ՊՍԺ-ի հետ հանդիպումներին, որոնք կայանալու են ապրիլի 7-ին և 13-ին:

Նմանատիպ նյութեր