211652_close_icon
views-count2106 դիտում article-date 23:55 10-01-2022

Կյեզան «Ռոմայի» հետ խաղում ծանր վնասվածք է ստացել և բաց կթողնի նույնիսկ Իտալիայի հավաքականի անցումային խաղերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսը» հայտնել է կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզայի վնասվածքի ծանրության մասին: Իտալիայի հավաքականի 24-ամյա խաղացողը երեկ Իտալիայի առաջնությունում՝ «Ռոմայի» հետ խաղում (4:3), հանդիպման արդեն 32-րդ րոպեին լքեց խաղադաշտը:
 
Թուրինյան ակումբը տեղեկացնում է, որ Կյեզան վնասել է ծնկի խաչաձև կապանները: Առաջիկա օրերին ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի:
 
Դա նշանակում է, որ Ֆեդերիկոն այս մրցաշրջանում այլևս չի խաղա «Յուվենտուսում», ինչպես նաև բաց կթողնի 2022թ. աշխարհի առաջնության անցումային խաղերը, որի կիսաեզրափակիչում Իտալիան հանդիպելու է Հյուս. Մակեդոնիայի հետ, իսկ եզրափակիչ դուրս գալու դեպքում՝ Պորտուգալիա-Թուրքիա խաղի հաղթողի հետ:
 
Ա սերիայի 14 խաղում Կյեզան դարձել էր 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր