64046 դիտում
23:36 30-03-2021
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Դավիթ Բեկ բնակավայրից դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա քաղաքացի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ, 32-ամյա Ա. Իվանովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով:
Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: