54515 դիտում
09:15 31-03-2021
Մահացել է Երևանի Դատական փորձագիտության ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Ազատ Թադևոսյանը
Երևանի Դատական Փորձագիտության Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Խորը վշտով հայտնում ենք,որ կյանքից հեռացավ ԲՈՒՀ-ի հիմնադիր ռեկտոր Ազատ Պատվականի Թադևոսյանը,
Հոգեհանգիստը տեղի կունենա 31.03.21 Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող «Հավերժություն» սգո սրահում, ժամը 18:00-ին։
Ազատ Պատվականի Թադևոսյանը Երևանի Դատական Փորձագիտության և Հոգեբանության ինստիտուտի հիմնադիր ռեկտորն էր, Հայ փորձագետների միավորում ՀԿ նախագահ, Մոնրեալի (Կանադա) ինֆորմացիոն տեխնոլոգիաների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ իրավաբանական ԳԱ ակադեմիկոս պրոֆեսոր ԱԱՊ միջազգային ակադեմիայի երկրորդ դասի խորհրդական գեներալ-լեյտենանտ, ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամ:
ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին»։
Նմանատիպ նյութեր
33083 դիտում
15:15 31-03-2021
Մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը
2251 դիտում
09:35 18-01-2014
Արմեն Էլբակյանը կարող է դառնալ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր. ՀԺ