211652_close_icon
views-count1808 դիտում article-date 17:54 31-03-2021

Հայ ծանրորդները մեկնեցին Մոսկվա՝ Եվրոպայի առաջնությանը

Ավելի քան 360 ծանրորդներ կմասնակցեն Մոսկվայում ապրիլի 3 –ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Մինչ այդ, մարտի 30 –ին,  մրցավայր մեկնեց   ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա կմասնակցի ապրիլի 1  - ին կայանալիք աշխարհամասի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու – ընտրական գագաթաժողովին:

Ստուգատեսը նախատեսված էր անցկացնել 2020թ. / այն համավարակի պատճառով հետաձգվեց /:

Կազմակերպիչները ցանկանում էին  շքեղ մարզահանդես կայացնել, այնպիսին, ինչպիսին եղել է 38 տարի առաջ, երբ ԽՍՀՄ մայրաքաղաքում 1983 –ի աշխարհի առաջնությունն էր: Այն ժամանակ   չեմպիոնի պատվանդանին կանգնեցին հայորդիներ, 20 –րդ դարի աշխարհի  լավագույն ծանրորդ ճանաչված, գյումրեցի Յուրի Վարդանյանը, էջմիածինցիներ Յուրի Սարգսյանը և Օգսեն Միրզոյանը: Ի դեպ, այդ մրցաշարը նախատեսված էր անցկացնել հայոց մայրաքաղաք Երևանում վեր հառնած Ծիծեռնակաբերդի հրաշագեղ կոթող մարզահամերգային համալիրում:

Եվրոպական ստուգատեսում խաղարկվող մեդալների համար մղվող պայքարին կմասնակցեն  նաև Հայաստանի երկաթախաղի հավաքականները:

Անշուշտ, մրցումը լարված բնույթ կկրի, քանզի այն նաև  վարկանիշային է:

Մեր երկրի  թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով. տղամարդիկ ՝ Ռաֆիկ Հարությունյան  / 81 կգ, Գյումրի / ,  Կարեն Ավագյան  / 89 կգ, Էջմիածին /, Անդրանիկ Կարապետյան  / 89 կգ, Էջմիածին /, Դավիթ Հովհաննիսյան / 96 կգ, Էջմիածին /, Հակոբ Մկրտչյան  / 96 կգ, Գյումրի /, Արսեն Մարտիրոսյան  / 102 կգ,Էջմիածին /, Սամվել Գասպարյան / 102 կգ, Գյումրի /, Սիմոն Մարտիրոսյան  / 109 կգ, Էջմիածին /, Գոռ Մինասյան  / + 109 կգ,Գյումրի /, Վարազդատ Լալայան  / + 109կգ, Գյումրի  /, կանայք ՝  Իզաբելա Յալյան  / 59 կգ, Երևան  /, Լիանա Գյուրջյան  / 81 կգ, Երևան / , Տաթև Հակոբյան  / 87 կգ, Երևան /, Արփինե Դալալյան  /+  87 կգ, Քասախ /:

Մրցաշարը եզրագիծը կհատի ապրիլի 11 –ին :

Նմանատիպ նյութեր