211652_close_icon
views-count2753 դիտում article-date 23:12 31-03-2021

Սեյրան Օհանյան. Նա դարձավ համազգային լեգենդ՝ Կոմանդոս և մնաց ժողովրդին կողքին՝ միայն իրեն հատուկ պարզությամբ

Խոր վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է մեր մարտական լավագույն ընկեր, հաղթանակած հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Նա Հայրենիքի իրական նվիրյալ էր և իր ընտրությունը կատարել է Արցախյան ազատամարտի առաջին օրերին, երբ արյան կանչով, սրտի թելադրանքով վերադարձավ Հայրենիք և անցնելով պատերազմի ամենաթեժ ճակատներով, հերոսաբար դիմակայելով, պարտության մատնելով թշնամուն՝ դարձավ Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ չկրկնվող հետագիծ թողնելով հայ ռազմարվեստի պատմության մեջ:

Նա դարձավ համազգային լեգենդ՝ Կոմանդոս: Եվ մնաց ժողովրդին կողքին՝ միայն իրեն հատուկ պարզությամբ, միշտ անկեղծ խոսելով ժողովրդի հետ:

Վստահ եմ, այսօր մեզանից յուրաքանչյուրի սրտում շարունակում է հնչել նրա հարազատ ձայնը, յուրաքանչյուրիս սրտում անմոռանալի, թանկ հիշողություններ են և այն համոզմունքը, որ Կոմանդոս լեգենդը ապրելու է հավերժ:

-Եղբա'յր, իմ լավագույն, ազնիվ, հավատարի'մ ընկեր, ննջի'ր խաղաղությամբ...

Եվ թող հզոր, լուսեղեն հոգիդ, իր աներևույթ ներկայությամբ, համբերություն, սփոսանք բերի քո հիանալի ընտանիքին, բոլոր հարազատներին»:


 

Նմանատիպ նյութեր