Արամ Խաչատրյան համերգասրահը սփռված էր մանկական մաքրությամբ ու պարզությամբ. պատճառը՝ ARM Production-ի կազմակերպած մանկական ներկայացումն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 2-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Բարբոսկինները Երևանում» մանկական ներկայացումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկայացումը, որը հետապնդում էր նաև ուսուցողական և դաստիարակչական բնույթ, կազմակերպել էր ARM Production կազմակերպությունը:
Ըստ կազմակերպիչների՝ ներկայացումը կազմակերպվել է հիմնականում հանդիսատեսների խնդրանքով, քանի որ բոլորն էլ սիրում են այդ մուլտֆիլմը:
Նաև ասացին, որ տոմսերի մի մասը բարեգործական հիմունքներով են տրամադրվել հանդիսատեսներին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի