211652_close_icon
views-count22362 դիտում article-date 12:00 01-04-2021

Տեղի ունեցավ AAD.am 11-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը. մրցանակակիրների մեջ էին բազմաթիվ լեգենդներ, այդ թվում՝ զոհված ու վիրավոր զինվորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Բագրևանդ 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ AAD.am 11-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։

Այլեւս չզսպվող հույզեր, հպարտության եւ խոնարհումի անսպառ զգացումներ…Հենց այս մթնոլորտում էլ կայացավ AAD.AM 11-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը վարելու պատիվը վերապահվել էր դերասան, հաղորդավար Արտյոմ Սիմոնյանին եւ Մարիաննա Սահրադյանին: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու սպասավոր Արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ, տերունական աղոթքով եւ օրհներգով էլ մեկնարկեց սպասված երեկոն: Ի դեպ, այս տարի մրցանակաբաշխության անվանակարգերի շարքերում ավելացվել էր եւս մեկը, որը կոչվում է «Վերածնունդ»:

Իր խոսքում մրցանակաբաշխության հիմնադիր, «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանն ասաց, որ ցանկանում էր միջոցառումը սկսել 2020 թվականի մեր զոհված հերոսներին ծափահարելով, սակայն վերջին պահին իմացավ, որ նաեւ մեզ  հետ չէ Կոմանդոսը. «Հպարտ եմ, որ անցած տարի հենց մրցանակաբաշխության ժամանակ պատիվ ունեցա Կոմանդոսին պատվել… Սրահում այսօր ներկա յուրաքանչյուրը թիկունքի պաշտպանության գործում կարեւոր դեր է կատարել եւ ձեզնից յուրաքանչյուրին պետք է պատվենք: Խնդրում եմ՝ այս միջոցառումը չքաղաքականացնենք, բայց նաեւ բոլորս հիշենք, որ 1993 թվականի հենց այս օրը ազատագրվեց Քարվաճառը, որը մերն է»:

Մամիկոն Խուրշուդյանն ընդգծեց, որ շատ ասելիք ունեն, որովհետեւ ամեն օր հերոսական ինչ-որ մի նոտայով սկսում են եւ, ցավոք, մի մահազդով վերջացնում օրը. «Երանի մեզնից ոչ մեկ չհանդեպեր քաղաքականությանը, երանի մեզնից ոչ մեկ չլիներ քաղաքականացված, երանի մենք ապրեինք մշակութային ուժեղ, խրոխտ անկախ Հայաստանում… Ամեն օր ականատեսն ենք լինում այնպիսի իրավիճակների, որ կա՛մ ուղեղիդ մեջ չի տեղավորվում, կա՛մ չես պատկերացնում, որ կարող  է այդպես լինել…»:

Նշենք, որ մրցանակաբաշխության ամենակարեւոր անվակարգերում մրցանակները հանձնելու պատիվը վերապահվել էր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրիկին՝ Գայանե Անտոնյանին եւ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ավագ-լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մայրիկին՝ Սիլվա Մանասյանին:

Այսպիսով՝ «Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացան Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը (մրցանակը հանձնվեց Մենուայի մայրիկին՝ Կարին Տոնոյանին), Վարդան Ամալյանը (մրցանակը հանձնվեց Վարդան Ամալյանի հայրիկին՝ Դավիթ Ամալյանին), Մխիթար Գալեյանը (մրցանակը հանձնվեց Մխիթարի մայրիկին՝ Աստղիկ Գալեյանին), կրտսեր սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանը (մրցանակը հանձնվեց Ալբերտի հայրիկին՝ Արտակ Հովհաննիսյանին), ՀՀ ԶՈՒ սպա, Անբասիր ծառայության առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ Զինված Ուժերի Դրաստամատ Կանայան մեդալակիր, կապիտան Արտուշ Արզումանյանը (մրցանակը հանձնվեց Արտուշ Արզումանյանի փոքր որդուն՝ 10-ամյա Կարեն Արզումանյանին), դերասան Հովհաննես Հաջինյանը (մրցանակը հանձնվեց Հովհաննեսի եղբորը՝ Մանուկ Հաջինյանին):

«Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացան նաեւ վիրավոր հերոս 19-ամյա Արամ Արզումանյանը: Արամը մարտի դաշտում կորցրել է ոտքերը, բայց ոչ երբեք հույսն ու հավատը՝ դեպի առողջ եւ վառ ապագայի: Նույն անվանակարգում մրցանակի արժանացավ վիրավոր հերոս Միքայել Գրիգորյանը: Միքայելը նույնպես կռիվ է տվել երկու ճակատով՝ թնամու եւ մահվան դեմ: Նա մարտի դաշտում կորցնում է երկու ոտքերը, բայց ոչ լավատեսությունը... Բժիշկներին հրաշքով հաջողվել է փրկել նրա կյանքը: Վիրավոր հերոս Կարեն Խլոփուզյանը նույնպես արժանացավ «Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի: Կարենը պայթյունից հետո տեսնում է, որ երկու ձեռքերը չկան, այդ օրհասական պահին 19-ամյա տղայի կյանքը փրկում է ծառայակիցներից մեկը եւ Կարենին ու մյուս վիրավորներին մեքենայով դուրս են հանում մարտի դաշտից... Այս անվանակարգում մրցանակի արժանացավ նաեւ վիրավոր հերոս Հրաչյա Խաչատրյանը: Հրաչը տանկի հարվածից կորցնում է ոտքը, մյուս ոտքն էլ ստանում է բեկորային վնասվածք: Հրաչն այն տղաներից մեկն է, ով մարմնի տարբեր հատվածներում ստացած վնասվածքներն ու դաժան փորձությունները գրեթե ամբողջությամբ հաղթահարեց եւ լիարժեք մտավ իր առօրյա կենսակերպ, անգամ օգնում իր ընկերներին:  «Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացավ վիրավոր հերոս Արշակ Ավագյանը եւս: Ցավոք Արշակի վիրավորումները շատ են ու տարբեր: Հերոսն առաջիկայում էլ դեռեւս երեք վիրահատության պետք է ենթարկվի…

«Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացավ Ազատ ոճի ըմբշամարտի 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության չեմպիոն, 2020 թվականի Աշխարհի գավաթակիր չեմպիոն, ադրբեջանցուն ծնկի բերած Վազգեն Թեւանյանը եւ ՄԻԵԴ-ում Հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Հայրենիքի նվիրյալ զավակ անվանակարգին արժանացան ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ Պատվո շքանշանակիր, երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը,  ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ Զինված Ուժերի գնդապետ, Հայրենիքի շքանշանակիր, ՀՀ Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան, դրամատուրգ Արմեն Սանթրոսյանը,  ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, դերասանուհի Գրետա Մեջլումյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը, ՌԴ ՆԳՆ հատուկ քննչական ծառայության շքանշանակիր, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, արցախյան ազատամարտին նվիրված բազմաթիվ երգերի հեղինակ, ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված երգերի հեղինակ, մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան, երգիչ Սերգեյ Կարինյանը:

Հայ պետականաշինության մեջ ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայ կրթության եւ գիտության բնագավառում ներդրած ավանդի համար՝ Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբան Ռուզաննա Հակոբյանը,  հայ բանակաշինության մեջ ներդրած ավանդի համար՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գեւորգյանը:

Հայ սպորտում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան ծանրամարտի Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի Չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը եւ հունահռոմեական ըմբշամարտիկ, Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր եւ ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հայ երաժշտարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը:

Հայ բժշկագիտության մեջ ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ, փոխգնդապետ, Լևոն Ժամագործյանը եւ «Արմենիա» բժշկական կենտրոնի ֆունկցիոնալ դիագնոստիկայի մասնագետ, սրտաբան Ռոզալիա Շիրինյան:

Հայ թատրոնում եւ կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը եւ նույն թատրոնի դերասան Վահագն Գալստյանը:  Ի դեպ, Վահագնը իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործում՝ կամավոր մեկնել է ռազմաճակատ:

Հայ հումորային եւ դերասանական արվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ դերասանուհի Նարինե Ոսկանյանը: Հիշեցնենք, որ2020 թվականը դժվար տարի էր նաեւ նրա համար, սակայն հանրության բուռն արձագանքի շնորհիվ՝ հաջողվեց փրկել սիրված դերասանուհու կյանքը: Նույն անվանակարգում մրցանակի արժանացավ նաեւ Վլադիմիր Կոստանյանը:

Հայ հեռուստատեսությունում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Վահե Ղազարյանը, հայ հաղորդավարական արվեստում ներդրած ավանդի համար՝ տարբեր տարիների լավագույն շոումեն, հաղորդավար Սամվել Գրիգորյանը:

Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ երգչուհի Լուսինե Պողոսյանը: Ի դեպ, նա իր անմիջական մասնակցությունն է ցուցաբերել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործում՝ կամավոր մեկնել է ռազմաճակատ սեփական կյանքը դնելով Հայրենիքի փրկության զոհասեղանին: Իսկ հայ ժողովրդական երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան երգչուհի Գոհար Հովհաննիսյանը եւ երգիչ Դավիթ Զաքարյանը:

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ ՀՀ Ոստիկանապետի խորհրդական Արտաշես Ավոյանը, իսկ Տարվա լավագույն պատգամավոր անվանակարգին՝ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:  ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավ որ Անի Սամսոնյանն էլ արժանացավ Տարվա լավագույն աշխատասեր պատգամավոր անվանակարգին:

Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգին արժանացավ Ազատ ոճի ըմբշամարտի մարզիկ Նորայր Հախոյանը, լավագույն  մարզիկ անվանակարգին՝ ՌԴ-ից Հայաստան ժամանած K1 Muatai սպորտաձեւի 2016 եւ 2019 թվականների հաղթող, Եվրոպայի 2015 եւ 2016 թվականների առաջնության չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանը:

Տարվա լավագույն համայնքային կին գործիչ անվանակարգին արժանացավ Երեւան քաղաքի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, լավագույն համայնքային գործիչ անվանակարգին՝ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը եւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Տարվա լավագույն երիտասարդ երգիչ անվանակարգին արժանացավ երգիչ Սաս Շախպարյանը, լավագույն աշխատասեր երգչուհի անվանակարգին՝երգչուհի Մագա Հովհաննիսյանը, հատուկ մրցանակ հանձնվեց Արցախի լավագույն երգչուհի անվանակարգին արժանացած Գայա Արզումանյանին: Տարվա հիթ անվանակարգին արժանացավ երգահան Րաֆֆի Ալթունյանը, լավագույն երաժիշտ անվանակարգին՝ դհոլահար Ռաֆայել Մարտիրոսյանը:  Տարվա լավագույն ժողովրդական երգիչ անվանակարգին արժանացավ երգիչ Վարդան Բադալյանը: Երգարվեստում տարվա հայտնություն անվանակարգին արժանացավ երգչուհի Անետ Աղաբեկյանը, լավագույն հայրենասիրական կատարում անվանակարգին արժանացավ Գարսի Միտոյանը: Տարվա լավագույն երգիչ անվանակարգին արժանացավ Էրիկ Կարապետյանը, լավագույն երգչուհի անվանակարգին՝ Մաշ Իսրայելյանը:

Տարվա լավագույն կերպարային դերասանուհի անվանակարգին արժանացավ Եվա Բաղդասարյանը, լավագույն սիթքոմ դերասան անվանակարգին՝ դերասան Անդրանիկ Հարությունյանը, լավագույն սերիալային դերասան անվանակարգին՝ դերասան Լեռնիկ Հարությունյանը,  լավագույն սերիալային դերասանուհի անվանակարգին՝ դերասանուհի Մերի Երեմյանը, լավագույն դերասան անվանակարգին՝ դերասան Ռաֆայել Երանոսյանը, լավագույն դերասանուհի անվանակարգին՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանը:

Լիաննա Տեր-Մինասյանն արժանացավ Տարվա լավագույն հեռուստատեսային հաղորդավարուհի անվանակարգին, իսկ լավագույն հեռուստատեսային հաղորդավար անվանակարգին արժանացավ Վարդան Սարգսյանը: Տարվա Մեդիա մարդ անվանակարգին արժանացավ դերասան Գոշ Հակոբյանը, ժամանցային հաղորդում անվանակարգին՝ «Աստղածնունդ» հաղորդաշարը՝ հեղինակ եւ վարող Արայիկ Համբարձումյան:

Տարվա լավագույն պարային խումբ անվանակարգին արժանացավ «Ծիծեռնակ» պարարվեստի թատրոն ստուդիան (հիմնադիր՝ Մարինե Ֆահրադյան, գեղ. ղեկավար Լուսինե Օհանյան, պարուսույցներ՝ Ռաֆիկ Հարությունյան եւ Լիլիթ Մարկոսյան):

Տարվա լավագույն խմբագիր անվանակարգին արժանացավ Նանա Սարգսյանը, լավագույն լրատվական կայք անվանակարգին՝ SHAMSHYAN.com կայքը, լավագույն Ժամանցային կայք անվանակարգին՝ BRAVO.am կայքըՏարվա լավագույն բլոգեր անվանակարգին արժանացավ Գեւորգ Գասպարյանը, լավագույն աղջիկ բլոգեր անվանակարգին՝ Մագա Հարությունյանը, լավագույն ինստագրամյան էջերի զարգացման մասնագետ անվանակարգին՝ Միշա Մուրադյանը:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ Ոստիկանության զորքերի 10 33 զորամասի 3-րդ գումարտակի հրամանատար Սամվել Բաղդասարյանը, լավագույն գերատեսչություն անվանակարգին՝ Պետեկամուտների կոմիտեն:

Տարվա լավագույն ոլորտային բացառիկ բացահայտում անվանակարգին արժանացավ Պետեկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը:  Պարզվում է՝ վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութերի տեղափոխման բացառիկ դեպք: Հայտնաբերվել է Հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ՝ 33 արկղ: Շուրջ 365 կիլոգրամ կշռող Հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: 2014 թվականից հետո սա ՀՀ իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում:

Թիկունքի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան «Armenian Army» հասարակական կազմակերպությունը (գործադիր մարմնի տնօրեն Բագրատ Հարությունյան), Դուրգարյան արվեստի կենտրոնի տնօրեն, կամավորական Ժիրայր Դուրգարյանը, դերասանուհի Անաիս Սարդարյանը, կամավորական Արթուր Մանուկյանը, «Վանց Group» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Վանցյանը, Դավիթ Գեւորգյանը, Եղիազար Եղիազարյանը, Ջուլիա Զախարյանը, բժիշկ, թերապեւտ Մարատ Զաքարյանը, դերասանուհի Նուշիկ Մարգարյանը, Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավար Շիրակ Խաչատրյանը:

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ Զինված Ուժերի գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ ՊՆ-ի կողմից պատվոգրեր հանձնեց մի շարք ոլորտների ներկայացուցիչների:

Նյութը՝ Հրանտ Սարաֆյանի


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 752+
752+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր