1796 դիտում
09:25 03-04-2021
Քանի ոչխար է արտահանվել և ներմուծվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը նախորդ տարվա ընթացքում արտահանել է 113 հազար 200 հատ ոչխար ու այծ, իսկ ներմուծել՝ 4 հազար 387 հատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի շատ թվով ոչխար արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար:
Ի դեպ, պաշտոնապես Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով կամ 53 հազար 841-ով ավելացել է, այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի գլխաքանակը կազմել է 693 հազար 439, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 639 հազար 598:
Ոչխարի գլխաքանակի այսչափ ավելացումը, մասնագետների խոսքերով, բավարար չէ ոչխարաբուծությունը զարգացնելու համար: Կհիշեք՝ տարիներ առաջ ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը Հայաստանից հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, ոչխարի, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր առաջացրեց անասնաբուծության այս ճյուղում: Պատճառն այն է, որ մարդիկ վաճառեցին իրենց ոչխարները եւ չկարողացան լրացնել խմբաքանակը, իսկ ոչխարի վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Մյուս կողմից՝ Հայաստանում 9.1 տոկոսով կամ 23 հազար 31-ով պակասել է խոզերի գլխաքանակը: Եթե 2020 թվականին խոզերի գլխաքանակը կազմել է 223 հազար 252, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն 200 հազար 221 է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին ՝ 605»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
685 դիտում
13:08 20-02-2024
ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել
11817 դիտում
21:58 23-08-2021
Իրանի հյուսիսում բնական գազի հսկայական պաշար է հայտնաբերվել, որը մի քանի ուղղությամբ կարող է արտահանվել. Աշոտյան
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
964 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»