211652_close_icon

Վերջին հրաժեշտը Կոմանդոսին. News.am. ՈՒՂԻՂ

views-count3097 դիտում article-date 12:17 03-04-2021
Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին, հայտնում է News.am-ը։

Այսօր` ապրիլի 3-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում հոգևոր արարողակարգ:

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, այսօր` ժամը 13.00-ին:

Տեր-Թադևոսյանների ընտանիքի խնդրանքն է՝ ծաղկեսպասկների համար նախատեսված գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Նշենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի  հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

81-ամյա Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր