882 դիտում
16:06 05-04-2021
Դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետտուրքը 1500 դրամից կդառնա 6000 դրամ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի չափերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ 1999 թվականից սկսած դատարան ներկայացվող հայցադիմումների պետական տուրքը չի փոխվել, սակայն սոցիալ-տնտեսական պայմանները մոտ չորս անգամ փոխվել են: Ասենք՝ 2018-ին դատարանների վրա փաստացի իրականացվել են մոտ 9 մլրդ դրամի ծախսեր, իսկ եկամուտները կազմել են 1.7 մլրդ:
«Օրինակ՝ Էստոնիայում նվազագույն պետական տուրքը 75 եվրո է, և դա կազմում է իրենց նվազաագույն սպառողական զամբյուղի 52 տոկոսը: Մեզ մոտ դա չնչին է, 1500 դրամ է, հետևաբար, դարձվում է 6000 դրամ»,-ասաց Դանիելյանը:
Սահմանվել է նաև պետական տուրքի առավելագույն չափ: «Առաջին ատյանում սահմանվել է 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ առավելագույնը 15 մլն դրամ, իսկ Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ»,-ասաց փոխնախարարը:
Վերանայվել է արտոնությունների համակարգը: Սահմանվել են լրացուցիչ արտոնություններ, դրանցից են համայնքի ղեկավարի որոշումների, գործողությունների իրավաչափությունը բողոքարկելու հարցերը, որոնք վերաբերում են հավաքներին: Այսինքն՝ այդ դեպքերում պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի նաև ընտանիքում բռնության հետ կապված գործերով դատարաններ ներկայացվող հայցադիմումների հետ կապված և այլ դեպքերում: Առաջինից երկրոդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ավելացվել է պետտուրքից ազատման ևս մեկ արտոնություն: Դա վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետևանքով մահացած քաղաքացիների ժառանգության վկայագիր ստանալու հետ կապված հարաբերություններին:

Նմանատիպ նյութեր
1192 դիտում
20:28 09-02-2023
Կառավարությունը 11,58 մլն դրամ կհատկացնի՝ ազգությամբ հայերին ՀՀ անձնագիր տալու համար պետտուրքը վճարելու համար
4479 դիտում
09:13 14-07-2022
Թոշակները կբարձրանան ոչ թե 6000, այլ «մինչև 6000» դրամով, այն էլ՝ ոչ միանգամից․ «Փաստ»
2133 դիտում
10:19 30-04-2015
Էլէկտրաէներգիայի մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից կդառնա 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ. Ժողովուրդ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր