45250 դիտում
11:05 06-04-2021
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Opel-ը, Volvo-ն և ՎԱԶ 2107-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտավազդ Ս-ի վարած Opel մակնիշի, Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Վահրամ Կ-ի վարած Volvo մակնիշի և Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Ս- վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արման Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթւվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+