211652_close_icon
views-count1327 դիտում article-date 19:14 07-04-2021

Արտակ Գրիգորյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ալաշկերտի» փորձառու կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, օգնել թիմին տանել 2 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի: Գրիգորյանը երրորդն է եղել երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ առաջ թողնելով «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոյին և «Փյունիկի» հարձակվող Միկիտա Տատարկովին, բայց փորձագետների և երկրպագուների ձայների հանրագումարում ճանաչվել է լավագույնը:

Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում թեժ պայքար է ծավալվել Վարդան Բիչախչյանի և Աբրահամ Խաշմանյանի միջև, սակայն փոքր տարբերությամբ լավագույնի կոչումը բաժին է հասել մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատի» գլխավոր մարզչին: Այս շրջանում թիմը Բիչախչյանի գլխավորությամբ հաղթել է 2 կարևոր մրցակիցների, արձանագրել 1 ոչ-ոքի, ևս մեկ խաղում էլ «Արարատին» շնորհվել է տեխնիկական հաղթանակ: Երկրպագուների վարկածով լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է:

Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: VBET ընկերության կողմից մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:

Նմանատիպ նյութեր