18131 դիտում
10:19 08-04-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Եվրոթերմ» ՍՊԸ-ի Ford Transit-ն ու ՌԴ քաղաքացու Mercedes Actros-ը. «Եվրոթերմ» ՍՊԸ-ի վարորդն ու 2 առաքիչներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18։10-ի սահմաններում Առինջ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Ալոյանի վարած Ford Transit մակնիշի և ՌԴ քաղաքացի՝ 60-ամյա Ալեքսանդր Արտյոմովի վարած Mercedes Actros մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Վ. Ալոյանը և նրա ուղևորներ՝ Ջրվեժ գյուղի բնակիչներ, 31-ամյա Անդրանիկ Աղաջանյանն ու 32-ամյա Արմեն Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ford Transit-ի վարորդն աշխատում է «Եվրոթերմ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ Ա. Աղաջանյանն ու Ա. Չոբանյանը՝ նույն ՍՊԸ-ում որպես առաքիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+