211652_close_icon
views-count2435 դիտում article-date 17:16 08-04-2021

Տեսչական մարմինը դիտարկել է Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհայինան վտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի,  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմանկան խարգելման և անվտանգության կանոնների պահպանման միջոցառման շրջանակում սույն թվական իապրիլի 8-ին հանրային տրանսպորտին կատմամբ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն են իրականացրել Գեղարքունքիքի,Լոռու և Կոտայքի մարզերում։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դիտարկվել են 18 տրանսպորտային միջոցներ՝2 միջմարզային միկրոավտոբուս և 16 տաքսի։ 

Կազմվել է 5 արձանագրություն․ տաքսամոտորային տրանսպորտային միջոցներում բացակայել են ախտահանիչ միջոցները, վարորդն ու ուղևորները դիմակներ չենկրել,տրանսպորտային մեքենայի  առջևի նստատեղին ուղևորներ են եղել։

Բացատրական աշխատանքների  արդյունքում ուղևորները տեղափոխվել են հետևի նստատեղեր։ 

Լոռու մարզում դիտարկումն արվել է Ալավերդի համայնքում՝ ներհամայնքային թիվ 3 և 5 երթուղիները, ներմարզային  Ալավերդի- Օձուն, Վանաձոր-Ալավերդի,  Ալավերդի-Վանաձոր, միջմարզային՝ Վանաձոր-Նոյեմբերյան, Ալավերդի-Երևան երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները։

Այստեղ առանց դիմակի ուղևորները մեքենաներից իջեցվել են, իսկ վարորդները՝ նախազգուշացվել։  

Կոտայքի մարզում դիտարկվել է 25 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց՝ 15-ը՝ ներմարզային, 10-ը՝ միջմարզային։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կազմվել է 7 արձանագրություն։ Դրանցից 3-ը եղել է վարորդների, 4-ը՝ուղևորների կողմից դիմակ չկրելու վերաբերյալ։
 
 

Նմանատիպ նյութեր