1136 դիտում
10:40 09-04-2021
Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրգործը կկարճվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս նախաքննական մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն, Հայկ Հարությունյանի հարազատներին տեղեկացրել է, որ որոշում է կայացնելու կարճել քրգործը: Սակայն նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբոր որդին, այդ որոշման հետ համամիտ չէ և հայտնել է, որ կան բացեր, որոնք նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել, ուստի պետք է լրացնել դրանք: Նա, մասնավորապես, միջնորդություններ է ներկայացրել Քննչական կոմիտե` ասելով, որ պետք է Հայկ Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները լինեն քրեական գործում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հարությունյանի եղբորորդու ներկայացրած խոսակցությունների վերծանումները կարվեն, նախաքննական մարմինը դրանք կներգրավի քրեական գործի մեջ և ընթացքը կլուծի: Ասել է թե՝ առաջիկայում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը կկարճվի:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաև, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2402 դիտում
11:13 28-02-2020
Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի վաղեմության ժամկետի հիմքով. «Ժողովուրդ»
826 դիտում
07:31 11-05-2024
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
2536 դիտում
19:24 09-10-2024
Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
961 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1279 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»