211652_close_icon
views-count2100 դիտում article-date 22:34 09-04-2021

ՊՆ-ի մուտքերը բացված են․ անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն ու հարազատները դուրս եկան հանդիպումից

Shantnews.am-ը գրում է. Շուրջ 4 ժամ ՊՆ-ում հանդիպման մասնակցելուց հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն ու հարազատները բացել են նախարարության մուտքերը և այնտեղ մնացած աշխատակիցները կարողացել են դուրս գալ։

Հիշեցնենք, որ երեկվանից լարված իրավիճակ էր Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Ցուցարարները փակել էին շենքի մուտքերը և պահանջել էին հանդիպել նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Նրանց նախ առաջարկվել էր 10 հոգանոց խմբերով հերթով ներս մտնել և ուղղել իրենց հարցերը, սակայն առաջարկը ծնողները մերժել էին։

Նրանք պահանջել էին, որ այդ պաշտոնյաները իրենց մոտենան։  Կեսօրին մոտ զինծառայողների հարազատները սկսել են ցնցել նախարարության շենքի մուտքի ճաղավանդակը,  ինչի հետևանքով պոկվել է ճաղավանդակի մի մասը: Ոստիկանական ուժերը պատ են կազմել և թույլ չեն տվել, որ մյուս ծնողները ևս մոտենան մուտքին: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, նա բանակցել է բողոքի ակցիա իրականացնողների հետ, այնուհետ մտել է նախարարություն, նորից դուրս եկել, զրուցել ծնողների հետ ու դարձյալ հետ է գնացել։

Նմանատիպ նյութեր