Սամվել Գասպարյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Մոսկվայում շարունակվոող ծանրամարտի Եվրոպայի առաջնության երրորդ օրը 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր:
Պոկում վարժությունում 176 կգ արդյունքով Սամվելը երկրորդն էր, իսկ Արսենը՝ 171 կգ-ով՝ 4-րդը:
Սամվելը հրեց 214 կգ, իսկ Արսենը՝ 209 կգ:
Հրում վարժությունում Գասպարյանը առաջինն էր, Արսենը՝ երրորդը: